ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Փողը կուտակվելու է մի քանիսի ձեռքում, և հանրապետությունը քանդվելու է»

«Փողը կուտակվելու է մի քանիսի ձեռքում, և հանրապետությունը քանդվելու է»
20.03.2009 | 00:00

ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԸ
Այս պարզ ու հասարակ խոսքը ԱՄՆ-ի երբեմնի նախագահ Աբրահամ Լինքոլնինն է, ով դեռևս 150 տարի առաջ նախազգուշացնում էր իր ժողովրդին սպասվելիք վտանգի մասին։
Բայց, դե, ասողին լսող է պետք։ Չլսեցին, հետևություններ չարեցին, և անցյալ դարի երեսնական թվականների սկզբներին ԱՄՆ-ն ընկավ մեծ դեպրեսիայի մեջ, որը շուրջ տասը տարով հետ շպրտեց նրան զարգացման ճանապարհից։ Այսօր այդ գերտերությունը դարձյալ ֆինանսատնտեսական խոր ճգնաժամի մեջ է և իր հետևից ճահիճ է քաշում աշխարհի մյուս երկրներին։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման, իր նախորդից բաժին ստանալով արդեն ճգնաժամի մեջ խորասուզված երկիր, փորձում է միլիարդավոր դոլարներ ներարկելով վերակենդանացնել հոգեվարքի մեջ գտնվող բանկային մագնատներին և խոշոր գործատուներին, որոնք էլ հենց ճգնաժամի հիմնական մեղավորներն են։
Ռուսաստանը նույնպես, երկրի ֆինանսատնտեսական գահավիժումը կանգնեցնելու համար, օբամայական փորձեր է կիրառում։ Վերջին 9-10 տարիներին ՌԴ-ն նավթագազային արտահանումների հաշվին մեծ քանակությամբ արտարժութային կուտակումներ էր արել և այժմ հնարավորություն ունի որոշակի չափով մեղմել ճգնաժամը, նույնիսկ օգնել ԱՊՀ մի քանի երկրների։ Ավելի պակաս հնարավորություններ ունեն տնտեսապես զարգացած մյուս երկրները, որոնք նույնպես ճգնաժամային մարաթոնում են։
Գերշահույթների հետևից ընկնելով` նշված երկրները ստեղծել են բանկային և բազմաճյուղ արտադրությունների խիտ ցանցեր, որոնց տերերը, մենաշնորհային բարձր գներ սահմանելով, կուտակել են վիթխարի հարստություն։ Այդ ձևով էլ սնկերի պես աճել են ավելի քան 300 միլիարդատերեր, որոնց ձեռքին են գտնվում աշխարհի կառավարման անտեսանելի լծակները։
Այս ամենի հետևանքով աշխարհում առաջացել է արտակարգ իրավիճակ։ Շուրջ մեկ տասնյակ զարգացած երկրներ, պատկերավոր ասած, պայթում են հսկայական քանակությամբ փողային և ապրանքային կուտակումներից, որոնք հիմնականում կենտրոնացված են մի փոքր խումբ մարդկանց ձեռքին։ Աշխարհի անհամաչափ գերզարգացումը և հատկապես կենսամիջոցների անհամաչափ բաշխումը, փուչիկի պես մեծանալով, պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել, և պայթյունը տեղի ունեցավ։ Իսկ յուրաքանչյուր պայթյուն այնքանով է վտանգավոր, որ համատարած ավերածություն է սփռում իր շուրջը։
Ներկա ֆինանսատնտեսական պայթյունն իր պատճառած վնասներով գլոբալ մասշտաբների է հասել արդեն և տարածվելու ու խորանալու է խոցի պես, եթե անհապաղ համապատասխան բուժումներ չառաջարկվեն։
ԱՄՆ-ի ու Ռուսաստանի խոշոր ֆինանսական ներարկումները երկար շարունակվել չեն կարող, հետևաբար, էական ազդեցություն չեն ունենալու նույնիսկ այդ երկրների տնտեսության վերակենդանացման համար։ Այդ խոշոր ներարկումները դեռևս չեն պակասեցնում գործազուրկների թիվը և գնաճը։ Մեծանում է դժգոհությունների ալիքը։
Ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաարդյունավետ և համեմատաբար կարճ ճանապարհն ապրանքների գների կարգավորումն է, առժամանակ խիստ հսկողության տակ դնելով այդ պրոցեսը, որպեսզի խանութներում, շուկաներում ու պահեստներում կուտակված ապրանքատեսակներն արագ սպառվեն, ստացված կապիտալը շատ կարճ ժամանակում վերադառնա արտադրություն` հնարավորություն տալով վերականգնել հումքի բազայի կանոնավոր շրջանառությունը, արտադրության և շուկայի կապը։
Պարզ է, որ սրանով գործատուների և բանկերի գերեկամուտները կպակասեն, սակայն զգալիորեն քիչ, քան նրանք կորցրել են ճգնաժամային անցած 5-6 ամսում և դեռ ավելին կկորցնեն, եթե ճգնաժամը շարունակվի ու խորանա։
Քանի դեռ ուշ չէ, պետք է ընտրել չարյաց փոքրագույնը։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5605

Մեկնաբանություններ